Չորեքշաբթի, 07 Հուլիսի 2021 21:40

Ալիկ Առաքելյան. «Կփորձենք հասնել դրական արդյունքի»

Արարատի նորեկ Ալիկ Առաքելյանի մամուլի ասուլիսը հուլիսի 8-ին կայանալիք Եվրոպայի Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության Ֆեհերվարի դեմ հանդիպումից առաջ։

- Ալիկ, 13 տարվա ընդմիջումից հետո «Արարատը» կրկին եվրոպական ասպարեզում է։

Դուք որպես թիմի նորեկ վաղը հնարավոր է անցկացնելու եք Ձեր առաջին պաշտոնական հանդիպումը Ի՞չ զգացողություններ ունեք կապված այս ամենի հետ ու արդյո՞ք պարտավորեցնող է խաղալ «Արարատի» մարզաշապիկով այն էլ նոր թիմում  առաջին հանդիպումն անցկացնել այս մակարդակում։

- Շատ ուրախ եմ, որ Արարատի մի մասնիկն եմ կազմում։ Սա պարտավորեցնող է, որ 13 տարի անց թիմը կրկին խաղում է եվրոպական ասպարեզում։ Փորձելու եմ բոլոր ուժերս ներդնել, որպեսզի թիմը հասնի հաջողության։

- Ըստ Ձեզ`որքանո՞վ եք Դուք պատրաստ վաղվա խաղին` հաշվի առնելով այն, որ մոտ 2 շաբաթ առաջ եք միացել թիմին ու կարող է խաղակցվածության խնդիր լինել:

- Մարզումների ժամանակ գրեթե հասկացել եմ, թե ինչ է պահանջվում ինձնից դաշտում, հասկացել եմ մարզչի ցուցումները։ Մասնակցել եմ երկու ընկերական խաղի, կփորձեմ երկու ամբողջովին ադապտացվել թիմին և օգտակար լինեմ։

Ի՞նչ կարող եք ասել մրցակցի մասին։

Ուսումնասիրել ենք մրցակցին, շատ լավ թիմ է` լավ ֆուտբոլիստներով համալրված։ Կփորձենք խաղալ մեր խաղը և հասնել դրական արդյունքի։