Երեքշաբթի, 29 Հունիսի 2021 18:51

Պաշտոնական հայտարարություն. Ռոբերտ Դարբինյան

Ուրախությամբ հայտնում ենք, որ Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 25-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանի հետ:
Ռոբերտ Դարբինյանը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Տոլյատի քաղաքում, Կոնոպլյովի անվան ակադեմիայի սան է, հանդես է եկել Սամարայի «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմի կազմում: 


25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր Երևանի «Փյունիկը»: Մինչ այդ հանդես է եկել «Ուրարտու», «Արարատ-Արմենիա» և «Շիրակ» ակումբներում:
Ռոբերտ Դարբինյանը նաև մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: