Երևանի «Արարատն» իր հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի հունիսի 30-ին, 19:30-ին, «Ուրարտուի» հետ:
Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ ամառային նախապատրաստական շրջանում սա «Արարատի» երկրորդ ստուգողական խաղն է: Նախորդ խաղում «Արարատը» 1:0 հաշվով հաղթել էր «Ալաշկերտին»: