Չորեքշաբթի, 23 Հունիսի 2021 18:09

Դիմիտրիյե Պոբուլիչ. «Հաղթելը միշտ կարևոր է»

«Արարատի» սերբ կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչը Հանքավանում կայացած «Ալաշկերտի» դեմ ստուգողական հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով․

 

- Մինչմրցաշրջանային փուլի առաջին հանդիպումն էր։ Մարզումները սկսել ենք 10 օր առաջ։ Կարծում եմ՝ այսօր լավ մրցակցի դեմ խաղացինք և հանդիպումը բավական լավ ստացվեց։ Միշտ էլ կարևոր է հաղթելը։


- Լավ հանդիպում անցկացրեցիր և գոլի հեղինակ դարձար։ Ի՞նչ կարող ասել մարզավիճակիդ մասին։
- Կարող եմ ասել, որ սա նախատպաստրաստական փուլի սկիզբն է միայն։ Ֆուտբոլիստի համար միշտ էլ կարևոր է գոլ խփելը։ Կարծում եմ առաջիկա խաղերի ժամանակ կլինեն նոր գոլեր ու գոլային փոխանցումներ և պատրաստ կլինեմ նաև մրցաշրջանի ընթացքում սա անել։


- Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստությունը Կոնֆերենցիաների գավաթի խաղարկությանը։
- Կարծում եմ, ամեն ինչ լավ է ընթանում։ Մենք շատ նոր ֆուտբոլիստներ ունենք, բայց թիմի կորիզն այստեղ է։ Կարծում եմ, պատրաստ կլինենք այս խաղին։


- Ի՞նչ կարող ես ասել մրցակցի՝ «Ֆեհերվարի» մասին։
- Ծանոթ եմ այդ թիմին, քանի որ այնտեղ էր աշխատում սերբ մարզիչ Մարկո Նիկոլիչը։ Կարծում եմ, որ «Ֆեհերվարը» շատ լավ թիմ է, նրանք եվրոպական ասպարեզում խաղալու մեծ փորձ ունեն, և հիմա մեզ հետ խաղին են սպասում։ Մենք պատրաստ ենք ողջ ուժերը ներդնել, որպեսզի լավ արդյունքի հասնենք։