Տեղեկացնում ենք, որ «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են ֆուտբոլիստներ Արթուր Դանիելյանն ու Ուրոշ Նենադովիչը:
Երկու ֆուտբոլիստներն էլ նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էին միացել «Արարատին»:
Արթուր Դանիելյանը «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 5 հանդիպման: Ուրոշ Նենադովիչը մասնակցել է 18 խաղի և դարձել է 7 գոլի հեղինակ:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար՝ հաջողություններ մաղթելով հետագա կարիերայում: