Երկուշաբթի, 31 Մայիսի 2021 11:18

"Արարատ II"-ը կամային հաղթանակով ավարտեց առաջնությունը

"Արարատ II"- ը մրցաշրջանը դրական նոտայով ավարտեց Ալեն Տատինցյանի դուբլի եւ Ալեն Պողոսյանի գոլերի շնորհիվ 94-րդ րոպեին՝ 3:2 հաշվով կամային հաղթանակ տանելով "Վեստ Հայաստանի" նկատմամբ:

Ռազմիկ Գրիգորյանի թիմն առաջնության 27 խաղում վաստակել է 32 միավոր և գրավել 7-րդ տեղը:

30.05.2021, ք. Էջմիածին, Ֆուտբոլի ակադեմիա,

Առաջին խումբ, 31-րդ տուր

Վեսթ Արմենիա-Արարատ II 2.3

Գոլերը ՝ Ռոման Ջիգաեւ, 29 (1:0), Չարլզ Մարկ Իկեչուկու, 60 (2:0), Ալեն Տատինցյան, 78 (2:1), Ալեն Տատինցյան, 88 (2:2), Ալեն Պողոսյան, 94 (2:3)