Երկուշաբթի, 31 Մայիսի 2021 10:30

Չորս նորամուտ

Մայիսի 28-ին կայացած Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 25-րդ տուրի «Շիրակի» դեմ խաղում (5:2), Բարձրագույն խմբում իրենց նորամուտը նշեցին Սերոբ Գալստյանը, Գրիգոր Մուրադյանը, Յուրի Մաղաքյանն ու Ալեքսանդր Սագանելիձեն:
Երիտասարդ ֆուտբոլիստները մրցաշրջանի ընթացքում ելույթ էին ունենում «Արարատի» երկրորդ թիմի կազմում: