Երկուշաբթի, 31 Մայիսի 2021 10:07

Վարդան Բիչախչյանը՝ «Շիրակի» դեմ խաղի մասին

 

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հետևյալն է ասել 2020/21 մրցաշրջանի վերջին՝ «Շիրակի» հետ խաղից հետո:

- Խաղից առաջ մրցանակակիր դառնալու տեսական հնարավորություն ունեինք եռյակում հայտնվելու, սակայն դա միայն մեզնից կախված չէր: Կախված էր նաև նրանից, թե ինչպես կխաղային մեր հակառակորդները: Ճիշտ է հաղթեցինք, բայց ցավոք չկարողացանք տեղ զբաղեցնել եռյակում:

Հոգեբանական առումով շատ կարևոր էր, որ հաղթանակով ավարտեցինք առաջնությունը: Վերջին 4-5 խաղերում մեզ չէր հաջողվել հաղթել:

Վաղվանից սկսած մինչև ամսի 9-ը գնում ենք արձակուրդ և ամսի 10-ից կսկսենք նախապատրաստվել եվրագավաթներին: