Երեքշաբթի, 25 Մայիսի 2021 21:17

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 0։1

 VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Ալաշկերտի» հետ։ Չեմպիոնական պայքարում այս խաղը չափազանց կարևոր էր ու ինչպես ապասվում է, հանդիպումն անցավ լարված մթնոլորտում։

Առաջին խաղակեսում բավականին հավասար պայքար ծավալվեց։ Հիմնական գրոհում էր «Արարատը»՝ ստեղծելով մի քանի վտանգավոր պահեր։ Հատկապես ակտիվ էին եզրային կիսապաշտպաններ Ռազմիկ Հակոբյանն ու Մաքսիմ Զադերական։ Նրանք անընդհատ սուր փոխանցումներ էին փորձում կատարել Մորի Կոնեին։ Դրվագներից մեկում էլ լավ խաղաց Դիմիտրիյե Պոբուլիչը, սակայն նրա հարվածից հետո վստահ խաղաց Օգնեն Չանչարևիչը։

Երկրորդ խաղակեսում «Ալաշակերտը» ապավինել էր հակագրոհների մարտավարությանը։ «Արարատը» գրոհում էր, սակայն գրոհների վերջնամասում ինչ-որ բան չէր հերիքում։ Ալեքսանդր Գրիգորյանի փոփոխություններն էլ խաղավերջում տվեցին իրենց արդյունքը։ 75-րդ րոպեին փոխարինամն դուրս եկած Վենսան Բեզեկուրը եզրափակեց Դավիդ Դավիդյանի՝ եզրից կատարած փոխանցումն ու բացեց հաշիվը։

Խաղի մնացած ժամանակահատվածում Բիչախչյանի թիմը նետվեց առաջ՝ խաղը փրկելու, սակայն գրոհներից ոչ մեկը արդյունք չտվեց։ Հանդիպումն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։

25․05․2021, Երևան, Հանրապետական մարզադաշտ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր
«Արարատ»-«Ալաշակերտ»՝ 0։1
Գոլերը՝ Բեզեկուր,75

«Արարատ» - 45․Վսևոլոդ Երմակով 2․Քրիստիան Խիմենես 44․Խուան Բրավո 5․Հրայր Մկոյան 22․Արթուր Դանիելյան (8. Ժիրայր Մարգարյան, 79) 11․Դավիթ Մանոյան 19․Կարեն Մուրադյան 55․Դիմիտրիյե Պոբուլիչ (10.Զավեն Բադոյան, 79) 94․Մաքսիմ Զադերակա (80. Սերոժ Թիթիզյան, 69) 9․Ռազմիկ Հակոբյան (27․ Դավիթ Խուրցիձե, 60) 98․Մորի Կոնե։

«Ալաշակերտ» - 22․Օգնյեն Չանչարևիչ 15․Վասպուրակ Մինասյան 2․ Տիագո Կոլեյո 5․Բորիս Կադիո 21․Արտակ Գրիգորյան 3․Տարոն Ոսկանյան 33․Դեյան Բոլյևիչ (9․ Ռումյան Հովսեփյան 62) 7․Վանգու Գոմե (88. Սանդի Ինուսա, 73) 97․Դավիդ Դավիդյան 98․ Բրանկո Միհայլովիչ (16․Վենսան Բեզեկուր, 73) 10․Ալեքսանդր Գլիշիչ (99.Նիկիտա Տանկով, 22)։