Արթուր Հովհաննիսյան

Արթուր Հովհաննիսյանը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում պաշտպանել է Գյումրու «Շիրակի» գույները։ Մարզչական կարիերան էլ սկսել է հենց Գյումրին ներկայացնող ակումբում՝ 2011 թվականին, որպես դարպասապահների մարզիչ։
Այստեղ նա աշխատել է Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում մինչ 2020 թվականը, որից հետո Բիչախչյանի հետ տեղափոխվել է Երևան և ընգրկվել «Արարատի» մարզչական շտաբում որպես դարպասապահների մարզիչ։