Էդգար Թորոսյան

Էդգար Թորոսյանը պրոֆեսիոնալ մարզչական կարիերայի մեծ մասն անցկացրել է հենց «Արարատում»։
Եղել է «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ։ 2017/18 մրցաշրջանի վերջնամասում Թորոսյանին ժամանակավորապես վստահվեց նաև «Արարատի» հիմնական թիմի ղեկը, որտեղ թիմը մի քանի տպավորիչ հանդիպում անցկացրեց։ Հատկապես հիշարժան է «Շիրակի» հետ ոչ-ոքին՝ 4։4 և հաղթանակը (2:1) առաջատարների թվում ընթացող «Ուրարտուի» նկատմամբ։
2020/21 մրցաշրջանից առաջ Թորոսյանն ընդգրկվեց Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում։