Վարդան Բիչախչյան

Վարդան Բիչախչյանը ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 9-ին։ Ֆուտբոլային ու մարզչական կարյերայի գերակշիռ մասն անցկացրել է հարազատ քաղաքի ակումբում՝ «Շիրակում»։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1996 թվականին, երբ «Շիրակի» փոխարինողների թիմից տեղափոխվել է հիմնական թիմ։ 2004 թվականին գյումրեցի կիսապաշտպանը որոշ մեկ մրցաշրջան հանդես է եկել Երևանի «Միկայում»։
2009 թվականին՝ ֆուտբոլիստի կարյերան ավարտելուց գրեթե անմիջապես հետո գլխավորել է Գյումրու «Շիրակը»։
2011 թվականին Բիչխաչյանի թիմը դուրս է եկել Հայաստանի Գավաթի եզրափակիչ, իսկ մեկ տարի անց նվաճել է այդ տիտղոսը։ Նրա գլխավորությամբ «Շիրակը» դարձել էր ամուր ու կայուն թիմ, որը 10 տարիների ընթացքում պայքարել է Հայաստայի չեմպիոնի ու մրցանակային տեղերի համար։
Վարդան Բիչախչյանը «Շիրակի» հետ մեկ անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (2012/13), երկու անգամ գավաթակիր (2011/12, 2016/2017), նույնքան անգամ էլ նվաճել է Հայաստանի Սուպերգավաթը (2013/2014, 2017/18)։
2016 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Բիչախչյանին ճանաչել է «Տարվա լավագույն մարզիչ»։ Նա ունի ՈւԵՖԱ-ի մարզչական ՊՐՈ արտոնագիր։

2020 թվականի հուլիսին Վարդան Բիչախչյանը գլխավորել է «Արարատը»։