Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020 01:10

Ալեքսանդր Պետրոսյան

Ալեքսանդր Պետրոսյանը ֆուտբոլային հարուստ կարիերա ունի։ Նա հանդես է եկել հայկական մի շարք ակումբներում, երկար տարիներ պաշտպանել է նաև «Արարատի» գույները։
Պետրոսյանը մի քանի անգամ հրավիրվել է նաև Հայաստանի Մ19 և Մ21 հավաքականներ։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2018 թվականին։ 2019 թվականից նա սկսել է մարզչական կարիերան ու վերադարձել հարազատ «Արարատ»։
2020 թվականից Ալեքսանդր Պետրոսյանը ընդգրկվել է «Արարատ-2»-ի մարզչական շտաբում, որտեղ աշխատում է նախկինում նույնպես «Արարատում» հանդես եկած Ռազմիկ Գրիգորյանի և Ռաֆայել Սաֆարյանի հետ միասին։