Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020 01:05

Էդիկ Երիցյան

Էդիկ Երիցյանը Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկած ամենահայտնի դարպասապահներից է։ Աչքի է ընկել ֆուտբոլային երկարակեցությամբ՝ 17 մրցաշրջան պաշտպանելով բարձրագույն խմբի թիմերի դարպասը։
Հայաստանի առաջնություններում հանդես է եկել 10 տարբեր թիմերի կազմում։ Երիցյանը 2017 թվականից ընդգրկվել է «Արարատ-2»-ի մարզչական շտաբում որպես դարպասապահների մարզիչ։