Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020 01:03

Ռաֆայել Սաֆարյան

Ռաֆայել Սաֆարյանը երկար տարիներ եղել է Երևանի «Արարատի» ավագը։ Հանդես է եկել նաև հայկական մի քանի այլ ակումբներում՝ «Միկայում», «Գանձասարում», «Փյունիկում»։ Խաղացել է նաև լեհական «Կալիսիայում»։
Սաֆարյանը պաշտպանել է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի գույները։ Ֆուտբոլիստի կարիերան նա ավարտել է 2019 թվականին՝ որպես մարզիչ աշխատանքի անցնելով «Արարատ-2»-ում։
2019/20 մրցաշրջանում եղել է «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանի օգնականն, իսկ 2020 թվականից ընդգրվել է Ռազմիկ Գրիգորյանի մարզչական շտաբում։