Գյումրիից վերադարձանք հաղթանակով

 ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում Արարատը հյուրընկալվեց Շիրակին։



Հանդիպման մեկնարկում Արարատի ֆուտբոլիստները, դաշտի կենտրոնական հատվածում ունենալով զգալի առավելություն, մեծ ճնշում էին գործադրում գյումրեցիների դարպասի մոտակայքում։ Ու, թեև, երկու ուղությամբ էլ գրոհների պակաս չէր նկատվում, սակայն թիմերին չհաջողվեց բացել խաղի հաշիվը։

2-րդ խաղակեսը շիրակցիները փոքր-ինչ ավելի վստահ սկսեցին և մի քանի անգամ մոտ էին հաշվի մեջ առաջ անցնելուն, սակայն մեր թիմի դարպասապահ Արման Մելիքսեթյանի վստահ խաղի արդյուքում դաշտի տերերի բոլոր գրոհները ապարդյուն անցան։

Թվում էր, թե հանդիպումը ավարտվելու էր գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով, սակայն հանդիպման գլխավոր մրցավարի՝ հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Անդրանիկ Քոչարյանը գեղեցիկ հարվածով գրավեց Շիրակի դարպասը՝ հաղթական պարգևելով Արարատին։

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր