«Արարատ» - «Շիրակ»՝ 2:2

ՀՀ Բարձրագույն խմբի 9-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին»:



Հանդիպման առաջին խաղակեսը անցավ հյուրերի առավելությամբ: Նախ 34-րդ րոպեին գյումրեցիները 11-մետրանոց հարվածով առաջ անցան հաշվի մեջ, այնուհետև 39-րդ րոպեին հաշիվը արդեն 0:2 էր: Թվում էր, թե արարատցիները 2-րդ խաղակեսում անչափ դժվար խնդիր պետք է լուծեին՝ ետ բերել 2 գնդակի տարբերությունը, սակայն մեր թիմի կիսապաշտպան Արամ Քոչարյանը այլ կարծիք ուներ՝ հանդիպման 44-րդ րոպեին կրճատելով հաշվի տարբերությունը:

2-րդ խաղակեսում արդեն նկատվում էր «Արարատի» ֆուտբոլիստների առավելությունը, որը նյութականի վերածեց Գարիկ Կիրակոսյանը՝ 79-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ: Թեև հնարավորություն կար անգամ առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն թիմերը բավարարվեցին մեկական միավորներով:

Այսպիսով, 9-րդ տուրից հետո «Արարատը» մրցաշարային աղյուսակում «Փյունիկի» հետ կիսում է 5-6 տեղերը:

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր