Պարտություն 7-րդ տուրում

ՀՀ Բարձրագույն խմբի 7-րդ տուրում «Արարատը» ընդունեց «Ալաշկերտին»:

Թեև հյուրերը բարձր ճնշումով էին սկսել հանդիպումը, սակայն մեր ֆուտբոլիստներին առաջինը հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Ալեքսանդր Պետրոսյանը նպաստավոր դիրքից չվրիպեց և բացեց խաղի հաշիվը: Թիմերը ընդմիջման գնացին արարատցիների նվազագույն առավելությամբ:

2-րդ խաղակեսում մեր թիմը առաջին գնդակը բաց թողեց 11-մետրոնոց հարվածից: Բաց թողած գոլից հոգեբանորեն չվերականգնված բաց թողեցինք նաև 2-րդ գնդակը: Խաղավերջում «Ալաշկերտը» հանդիպման վերջակետը դրեց՝ հաշիվը դարձնելով 1:3:

Այսպիսով 7 տուրից հետո մեր թիմը 4 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր