Պարտվեցինք «Գանձասար-Կապան»-ին

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում «Արարատը» հյուրընկալեց «Գանձասար-Կապան»-ին:

Հանդիպման առաջին խաղակեսում թեև «Գանձասար»-ի ֆուտբոլիստները առաջ էին հաշվի մեջ, սակայն խաղային առավելությունը իրենց կողմը չէր: Մեր թիմը նույնպես ուներ պահեր, որոնք, սակայն, նյութականի վերածել չէր կարողանում:

Երկրորդ խաղակեսում արարատցիները մի քանի անգամ կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն դա նրանց անել չհաջողվեց: Այդպիսի մի դրվագ արձանագրվեց երկրորդ կեսի միջնամասում երբ մեր թիմի կիսապաշտպան Սիլաս դե Սոուզան գրավեց մրցակցի դարպասը, սակայն հանդիպման մրցավարը ցույց տվեց խաղից դուրս վիճակ: Ի պատասխան մեր թիմի գրոհներին՝ կապանյան թիմին հաջողվեց կրկնապատկել հաշվի տարբերությունը: Եվս մեկ դրվագում «Արարատ»-ից գոլի հեղինակ կարող էր դառնալ մեր թիմի ավագ Ռաֆայել Սաֆարյանը, ով նմանատիպ հարվածով գրավել էր «Շիրակ»-ի դարպասը, սակայն այս անգամ կապանցիներին փրկեց Գրիգոր Մելիքսեթյանը:

Խաղի վերջնամասը շատ լարված ստացվեց. հանդիպման գլխավոր մրցավարը 91-րդ րոպեին հեռացրեց տեխնիկական գոտուց Արկադի Անդրեասյանին: Վերջինս փորձում էր բողոքարկել մրցավարի որոշումը, ով մինչ այդ դրվագը 3 դեղին քարտ էր ցույց տվել մեր ֆուտբոլիստներին՝ մրցավարի գործողություններին միջամտելու համար (ֆուտբոլիստները փորձում էին բողոքարկել մրցավարի որոշումը, որի համար զգուշացվում էին դեղին քարտով):

Այսպիսով, «Արարատ»-ը իր երկրորդ անընդմեջ պարտությունն է կրում այս առաջնությունում: Հաջորդ տուրում մեր թիմը սեփական հարկի տակ կհանդիպի «Ալաշկերտ»-ին:

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր