Հարմարավետ արդյունք պատասխան խաղից առաջ

Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Արարատը» Գյումրիում հյուրընկալվեց տեղի «Շիրակին»:

Հանդիպման առաջին խաղակեսը զգալիորեն անցավ դաշտի տերերի առավելությամբ: Արդեն իսկ առաջին րոպեներից գյումրեցիները ձգտում էին առաջ անցնել հաշվի մեջ: Դա նրանց անել հաջողվեց խաղի մեկնարկից ընդամենը 11 րոպե անց երբ արագ հակագրոհի արդյունքում Մուսա Բակայոկոն գրավեց Արման Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը: Առաջին խաղակեսը թեև բավականին լարված ընթացավ, սակայն թիմերը հանդերձարան գնացին «Շիրակի» նվազագույն առավելությամբ:

Ընդմիջումից հետո «Արարատը» խաղադաշտ դուրս եկավ կազմի փոփոխությամբ: Արգիշտի Պետրոսյանի դուրս գալուն պես, մեր թիմի միջին գիծը սկսեց ավելի վստահ խաղալ, իսկ Դավիթ Մինասյանը գրոհներին սրություն հաղորդեց:

60-րդ րոպեին «Արարատ»-ի ավագ Ռաֆայել Սաֆարյանը հերահառ հարվածով անակնկալի բերեց դաշտի տերերի դարպասապահին և հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում երկու թիմերն էլ հնարավորություններ ունեին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն այս հանդիպմանը նոր գոլեր չարձանագրվեցին:

Այսպիսով, «Արարատը» Գյումրիից վերադառնում է իր համար ձեռնտու արդյունքով՝ հաշվի առնելով մրցակցի հարկի տակ խփած գնդակը: Այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին:

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր