«Արարատ-2»-ը խաղաղությամբ բաժանվեց «Լոռի»-ի հետ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրում «Արարատ-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Լոռի»-ին:

Հանդիպման հենց մեկնարկում «Լոռի»-ի ֆուտբոլիստները անակնկալ կերպով բացեցին խաղի հաշիվը: Սակայն արարատցիները չընկճվեցին արագ գոլից, և պատասխանը երկար չսպասեց: Ընդամենը մի քանի րոպե հետո Առուստամյան Միքայելը լոռեցիների պաշտպանության ձախ եզրում, շրջանցելով 4-5 ֆուտբոլիստի, գնդակը փոխանցեց մրցակցի տուգանային հրապարակ, որից հետո Ռուսլան Ավագյանը գրավեց հյուրերի դարպասը:
Թիմերը ընդմիջման գնացին 1:1 հաշվով:

Երկրորդ խաղակեսում «Լոռի»-ն կրկին առաջ էր անցել հաշվի մեջ, բայց այս անգամ էլ արարատցիները արագ հավասարեցրին հաշիվը: Պապոյան Նարեկը գեղեցին հարվածով գրավեց մրցակցի դարպասի վերևի աջ անկյունը:
Թեև երկու կողմն էլ ձգտում էր հաղթանակով ավարտել հանդիպումը, սակայն թիմերին ավելին անել չհաջողվեց: 



Միավորներ կորցնելուց հետո մեր թիմը մրցաշարային աղյուսակում «Բանանց-2»-ի հետ կիսում է 4-5 տեղերը:

Հաջորդ տուրում «Արարատ-2»-ը Գյումրիում հյուրընկալվելու է տեղի «Շիրակ-2»-ին:

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր