Ցավալի պարտություն

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում «Արարատը» հյուրընկալեց «Բանանց»-ին:

Հանդիպման առաջին խաղակեսը արարատցիները բավական ակտիվ էին սկսել և վտանգավոր պահեր էին ստեղծում մրցակցի դարպասի մոտ: 32-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը «Բանանց»-ի դարպասին 11-մետրանոց հարված նշանակեց, որը անվրեպ իրացրեց Անդրանիկ Քոչարյանը: Թիմերը ընդմիջման գնացին արարատցիների առավելությամբ:

2-րդ խաղակեսը անհաջող մեկնարկեց մեր թիմի համար: Արդեն 46-րդ րոպեին «Բանանց»-ից  հաշիվը հավասարեցրեց Ռումյան Հովսեփյանը, իսկ 68-րդ րոպեին Վահագն Այվազյանը խփեց հաղթական գոլը:

Այսպիսով, «Արարատը» 5-րդ տուրից հետո 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

Հաջորդ տուրում մեր թիմը սեփական հարկի տակ կընդունի «Գանձասարին»:

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր