Խաղով հաղթում ենք, հաշվով՝ պարտվում

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում «Արարատը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալվեց տեղի «Շիրակ»-ին:

Հանդիպման առաջին խաղակեսի մեծ մասը անցավ մեր թիմի առավելությամբ: Շիրակցիներից իր փայլուն խաղով աչքի ընկավ դարպասապահ Անատոլի Այվազովը, ով 4-5 անգամ առաջնության առաջատարներին փրկեց վերահաս գոլից:

Դաշտի տերերը արարատցիների բազում չիրացրած պահերին պատասխանեցին մեկով, այն էլ՝ անդրադարձից դարպասի գրավումով, ընդ որում` խաղակեսի վերջին րոպեին:

Ընդմիջումից հետո մեր թիմը սթափվել էր բաց թողած գնդակից և հաջողությամբ մեկնարկել 2-րդ խաղակեսը. 51-րդ րոպեին տուգանային հարվածի խաղարկումից հետո Ռևիկ Եղիազարյանը հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը:



Հանդիպման մնացած ժամանակահատվածը թիմերը երկուստեք գրոհներ էին կազմակերպում. երկու թիմերի մոտ էլ մեծ էր հաղթելու ցանկությունը:

Սակայն մարզական բախտը այսօր շիրակցիների կողմն էր. խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեներին դաշտի տերերին հաջողվեց հաղթական գնդակ խփել:

Այսպիսով, բազում գոլային պահեր չիրականացնելուց հետո «Արարատը» Երևան է վերադառնում առանց միավորների:

Մեր թիմը 4-րդ տուրից հետո, 4 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր