Պարտվեցինք չեմպիոնին

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվեց «Ալաշկերտին:

Հանդիպման առաջին խաղակեսի մեկնարկում մեր մրցակիցը մեծ առավելություն ուներ: «Ալաշկերտը» անդադար գրոհներ էր կազմակերպում, սակայն հաշվի մեջ առաջ անցնել չէր կարողանում: Խաղակեսի միջնամասում արարատցիները սկսեցին ակտիվանալ և սուր հակագրոհներ կազմակերպել: Դաշտի տերերին երկու անգամ օգնության հասավ դարպասաձողը:

Ի վերջո, բազմաթիվ գրոհներից հետո, Հայաստանի չեմպիոնին հաջողվեց բացել խաղի հաշիվը:

Ընդմիջումից հետո արդեն մեր թիմի ֆուտբոլիստներն էին մեծ ճնշում գործադրում հակառակորդի վրա, սակայն գրոհները հաջողությամբ չէին ավարտվում: Մարզական բախտը կարծես երես էր թեքել մեր թիմից. նախ Արգիշտի Պետրոսյանի հարվածից հետո կրկին «Ալաշկերտին» օգնեց դարպասաձողը, այնուհետև «Արարատը» սեփական դարպասը երկու գնդակ ընդունեց՝ երկուսն էլ անդրադարձից: 

Այսպիսով երկրորդ տուրում «Արարատը» իր առաջին պարտությունն է կրում այս մրցաշրջանում՝ 3:0: 3-րդ տուրում մեր թիմը սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»:

 

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր