Արկադի Անդրեասյանը 70 տարեկան է!

Այսօր` օգոստոսի 11-ին, հայրենական ֆուտբոլի կենդանի լեգենդ, «Արարատի» մարզչական շտաբի ղեկավար Արկադի Անդրեասյանը նշում է իր ծննդյան 70-րդ տարեդարձը:

Ակումբի աշխատակազմի անունից մաղթում ենք  "Արարատի" լեգենդար ֆուտբոլիստին քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ եւ մարզական նոր հաղթանակներ:

Արկադի Անդրեասյան - հայ ֆուտբոլիստ (կիսապաշտպան), մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, բարձրակարգ տեխնիկայի տեր, տակտիկական ճկուն մտածողությամբ և նուրբ դիտողականությամբ ֆուտբոլիստ, խաբսի և փոխանցման վարպետ, խաղի հմուտ կազմակերպիչ, դիպուկ հարվածող։

Ամենահիշարժանը, անկասկած, Չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչում նրա խփած գնդակն էր այդ տարիների աշխարհի ուժեղագույն թիմին՝  Մյունխենի «Բավարիա»-ին (1975 թ., մարտի 19 - ին "Հրազդան" մարզադաշտ) երբ Անդրեասյանը օդային մենամարտում հաղթեց աշխարհի չեմպիոն Ֆրանց Բեկենբաուերին և գլխի հարվածով գնդակը ուղարկեց ևս մեկ աշխարհի չեմպիոն՝ Զեպ Մայերի պաշտպանած դարպասը:

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր