«Արարատ-2»-ը առաջնությունը նույնպես հաղթանակով սկսեց

ՀՀ Առաջին խմբի մեկնարկային տուրում «Արարատ-2»-ը հյուրընկալվեց «Փյունիկ-2»-ին:

Արարատցիները հանդիպումը սկսել էին մի փոքր զգուշավոր՝ հնարավորություններ չտալով մրցակցին սուր գրոհներ կազմակերպել: Առաջին խաղակեսի միջնամասում Արմեն Դերձյանը մեր թիմին հաշվի մեջ առաջ մղեց:



2-րդ խաղակեսը «Արարատի» ֆուտբոլիստները է՛լ ավելի վստահ սկսեցին: Անհատական բարձր վարպետություն ցուցաբերեց Միքայել Առուստամյանը, ով դուբլի հեղինակ դարձավ:



Այսպիսով «Արարատ-2»-ը նույնպես հաղթանակով մեկնարկեց առաջնությունը` առավելության հասնելով «Փյունիկ-2»-ի նկատմամբ 0:3 հաշվով:

Հաջորդ տուրում մեր թիմը սեփական հարկի տակ կընդունի «Էրեբունիին»:

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր