Տիգրան Ղարաբաղցյանը՝ «Արարատի» գործադիր տնօրեն

Տիգրան Ռուբենի Ղարաբաղցյանը, ով մինչ այժմ կատարում էր «Արարատի» մարզչի պարտականությունները, ստանձնել է ակումբի գործադիր տնօրենի պաշտոնը:

Ղարաբաղցյանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Բանանցի» մանկապատանեկան դպրոցում: 17 տարեկան հասակում «Մալաթիա»-ի կազմում ճանաչվեց Առաջին լիգայի լավագույն ռմբարկու։ 2006 թվականին տեղափոխվել է Փյունիկ ՖԱ, որի կազմում նվաճել է Հայաստանի սուպերգավաթը և դարձել Հայաստանի եռակի չեմպիոն։ Մեկ տարի անց հրավիրվել է ազգային հավաքական: 2007/2008 մրցաշրջանում «Չերնո Մորիե» կազմում եղել է Բուլղարիայի գավաթի եզրափակչի մասնակից:

2013 թվականից, Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո, Ղարաբաղցյանը «Արարատում» զբաղվել է մարզչական գործունեությամբ, որը համատեղում էր ակումբի քարտուղարի պաշտոնի հետ:

Հաջողություն և բեղմնավոր աշխատանք ենք մաղթում Տիգրան Ղարաբաղցյանին ակումբի նոր պաշտոնում:

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր