Գարիկ Կիրակոսյանի դուբլը հաղթանակ բերեց «Արարատ-2»-ին

 ՀՀ Առաջին խմբի առաջնության հերթական տուրում «Արարատ-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Գանձասար-2»-ին:

Հանդիպման գլխավոր մրցավարի մեկնարկային սուլիչից ընդամենը մեկուկես րոպե անց Գարիկ Կիրակոսյանի հարվածի շնորհիվ արարատցիներն արդեն հաշվի մեջ առաջ էին անցել: Չնայած առաջին կեսում խաղադաշտում լարված պայքար էր գնում, սակայն տեղացող ուժեղ անձրևի պատճառով թիմերին չէր հաջողվում արդյունավետ գրոհներ կազմակերպել:

Խաղի երկրորդ հատվածը «Արարատի» ֆուտբոլիստները մի փոքր խառնաշփոթով սկսեցին, ինչից օգտվեցին հյուրերը և կարողացան հաշիվը հավասարեցնել: Սակայն խաղավերջում փայլուն խաղ անցկացրած Գարիկ Կիրակոսյանը, դառնալով դուբլի հեղինակ, արարատցիներին հաղթանակ պարգևեց:

Թեև հանդիպման վերջնամասը անցավ «Գանձասարի» ֆուտբոլիստների վտանգավոր գրոհներով, սակայն կապանցիներին չհաջողվեց խուսափել պարտությունից:

Այսպիսով «Արարատ-2»-ը իր անպարտելիության շարքը հասցրեց 8-ի՝ վաստակելով 38 միավոր:

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր