Խաղը փրկել չհաջողվեց

 ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Արարատը» հյուրընկալեց «Գանձասարին»:

Հանդիպման առաջին խաղակեսը անցավ բարձր տեմպի տակ: Թեև արարատցիները մրցակցի դարպասի մոտ ստեղծեցին մի քանի վտանգավոր պահեր, սակայն հաշվի մեջ առաջ անցնել նրանց չհաջողվեց, ինչից օգտվեցին հյուրերը և 17-րդ րոպեին գրավեցին մեր թիմի դարպասը:

2-րդ խաղակեսը հյուրերը նույնպես վստահ սկսեցին և կրկնապատկեցին հաշիվը: Բաց թողած գոլից հետո «Արարատի» ֆուտբոլիստները նետվեցին առաջ՝ փրկելու խաղը: 82-րդ րոպեին մեր թիմի ավագ Ռաֆայել Սաֆարյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն այդ գոլը բավարար չէր միավոր կորզելու համար: 



 

 Հաջորդ տուրում «Արարատը» մայիսի 20-ին սեփական հարկի տակ կընդունի «Շիրակին»:

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություն, 27-րդ տուր

 «Արարատ» - «Գանձասար» ՝ 1:2

«Արարատ»1. Պողոս Այվազյան, 5. Վարդան Արզոյան, 2. Ռևիկ Եղիազարյան, 8. Յուրի Գարեգինյան, 20. Ռաֆայել Սաֆարյան, 10. Էդգար Մկրտչյան, 14. Արմեն Դերձյան, 17. Գեղամ Թումբարյան, 23. Գոռ Պողոսյան, 7. Դավիթ Մինասյան, 21. Անդրանիկ Քոչարյան:

«Գանձասար». 12. Գրիգոր Մելիքսեթյան, 23. Արա Խաչատրյան, 5. Ալեքսանդր Պետրոսյան, 18. Հայկ Իշխանյան, 13. Դամիր Մեմովիչ, 20. Արթուր Յուսպաշյան, 6. Անգուլո Վբեյմար, 11. Լուբամբո Մուսոնդա, 10. Վալմերսոն Գարսիա Պրայա, 22. Գեղամ Հարությունյան, 28. Կլաուդիր Մարինի:

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր