2-րդ անընդմեջ տնային հաղթանակ

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում «Արարատը» հյուրընկալեց «Բանանցին»:



Խաղի առաջին խաղակեսը անցավ «Արարատի» խաղային և տարածքային առավելությամբ: Առաջին 45 րոպեն հարուստ էր երկուստեք գրոհներով, սակայն թիմերը ընդմիջման գնացին 0:0 հաշվով:

2-րդ խաղակեսում «Արարատը» մեծացրեց ճնշումը և 72-րդ րոպեին փոխարինման մտած Դավիթ Մինասյանը գրավեց մրցակցի դարպասը: Թեև և՛ «Արարատի» և՛ 
«Բանանցի» ֆուտբոլիստները ունեին բազում գոլային պահեր, սակայն թիմերին ավելին անել չհաջողվեց: Այսպիսով «Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում:

 Հաջորդ տուրում «Արարատը» մայիսի 13-ին սեփական հարկի տակ կընդունի «Գանձասարին»:


ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություն, 26-րդ տուր

 «Արարատ» - «Բանանց» ՝ 1:0

«Արարատ». 1. Պողոս Այվազյան, 5. Վարդան Արզոյան, 6. Արգիշտի Պետրոսյան, 8. Յուրի Գարեգինյան, 20. Ռաֆայել Սաֆարյան, 10. Էդգար Մկրտչյան, 14. Արմեն Դերձյան, 17. Գեղամ Թումբարյան, 23. Գոռ Պողոսյան, 18. Գարեգին Կիրակոսյան, 19 Սարգիս Մեթոյան:

«Բանանց».
 22. Ստեփան Ղազարյան, 19. Վլատկո Դռոբառով, 3. Գևորգ Խուլոյան, 55. Ադամս Լայոնել, 23. Նարեկ Պետրասյան, 20. Կարեն Հարությունյան, 5. Հակոբ Հակոբյան, 18. Վահագն Այվազյան, 21. Էդգար Մովսիսյան, 12. Ինյանց Նենադ, 13. Հայկ Ոսկանյան: 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր