Երկու տարբեր խաղակեսեր

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվեց «Գանձասար-Կապանին»:

Առաջին խաղակեսում կապանցիները երկու գնդակ ուղարկեցին մեր թիմի դարպասը:

Հանդիպման երկրորդ կեսում «Արարատը» կարողացավ բեկել խաղի ընթացքը և խփել մեկ պատասխան գնդակ. Հովհաննես Փափազյանի հաշվենկատ փոխանցումից հետո հաշվի տարբերությունը կրճատեց Անդրանիկ Քոչարյանը: Արարատցիները բավականին ակտիվ անցկացրեցին երկրորդ խաղակեսը, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց:

23-րդ տուրի շրջանակում «Արարատն» ապրիլի 15-ին կհյուրընկալվի «Շիրակին»:

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություն, 22-րդ տուր

«Հանրապետական» մարզադաշտ

«Գանձասար-Կապան» - «Արարատ»` 2:1

Գեղամ Հարությունյան, 6, Կլաուդիր Մարինի Ջունիոր, 43 - Անդրանիկ Քոչարյան, 59

«Գանձասար-Կապան». Գրիգոր Մելիքսեթյան, Արա Խաչատրյան, Հայկ Իշխանյան, Դամիր Մեմովիչ, Սարգիս Շահինյան (Էդվարդ Կպոդո, 81), Արթուր Յուսպաշյան, Անգուլո Վբեյմար (Աշոտ Կարապետյան, 61), Լուբամբո Մուսոնդա, Գեղամ Հարությունյան, Վալմերսոն Գարսիա (Ռաֆայել Ղազարյան, 71), Կլաուդիր Մարինի:

«Արարատ». Պողոս Այվազյան, Ռևիկ Եղիազարյան (Դավիթ Մինասյան, 58), Արգիշտի Պետրոսյան, Գևորգ Պողոսյան, Գոռ Պողոսյան, Ռաֆայել Սաֆարյան, Դավիթ Գրիգորյան (Յուրի Գարեգինյան, 65), Սերգեյ Մկրտչյան, Գեղամ Թումբարյան (Արեգ Ազատյան, 73), Անդրանիկ Քոչարյան, Հովհաննես Փափազյան (Արթուր Ստեփանյան, 79):

Նախորդ խաղը

Datum Շաբ, 20. Մյս. 2017 Beginn 19:00
Արարատ
Արարատ
-:- Շիրակ
Շիրակ

Հաջորդ խաղը

Datum Շաբ, 27. Մյս. 2017 Beginn 19:00
Փյունիկ
Փյունիկ
-:- Արարատ
Արարատ

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր