Ուշացած գոլը «Արարատին» չփրկեց պարտությունից

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվեց «Բանանցին»:

Երկու թիմերն էլ բավականին հետ են մնացել առաջատար քառյակից, սակայն հանդիպումը սպասվում էր մեծ հետաքրքրությամբ, քանի որ «Արարատն» ու «Բանանցը» տևական ժամանակ չէին վայելել հաղթանակի բերկրանքը:

Խաղն անցավ ակտիվ, դինամիկ, բավական դիտարժան պայքարում և ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1:

«Բանանցի» կազմում երկու անգամ աչքի ընկավ սերբ հարձակվող Նենադ Ինյացը, ով օգտվեց «Արարատի» պաշտպանների կոպիտ սխալներից:

81-րդ րոպեին փոխարինման մտած Գեղամ Թումբարյանը գեղեցիկ եռաքայլ կոմբինացիայի արդյունքում կարողացավ խփել մեկ պատասխան գնդակ: Գոլից ոգեշնչված արարատցիները փորձում էին փրկել հանդիպումը, սակայն ավելին անել մեր թիմին չհաջողվեց:

Ապրիլի 8-ին «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում կխաղա «Գանձասար-Կապանի» հետ:

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություն, 21-րդ տուր

«Բանանց-1» մարզադաշտ

«Բանանց» - «Արարատ»` 2:1

Նենադ Ինյաց, 35, 67 - Գեղամ Թումբարյան, 81

«Բանանց». Արամ Հայրապետյան, Արթուր Ավագյան (Նարեկ Պետրոսյան, 59), Լայոնել Ադամս, Վլատկո Դրաբարով, Վահագն Այվազյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Արամ Բարեղամյան, Հովհաննես Իլանգյոզյան (Նաիրի Մինասյան, 83), Նորայր Գյոզալյան, Էմիլ Եղիազարյան, Նենադ Ինյաց (Գրիգոր Աղեկյան, 69):

«Արարատ». Պողոս Այվազյան, Ռևիկ Եղիազարյան, Արգիշտի Պետրոսյան, Վարդան Արզոյան, Ռաֆայել Սաֆարյան, Սերգեյ Մկրտչյան, Յուրի Գարեգինյան (Դավիթ Գրիգորյան, 55), Գոռ Պողոսյան, Էդգար Մկրտչյան (Գեղամ Թումբարյան, 46), Անդրանիկ Քոչարյան, Սարգիս Մեթոյան (Արթուր Ստեփանյան, 76):

Լուսանկարները` Հակոբ Բերբերյանի/HAKBER

Նախորդ խաղը

Datum Կիր, 23. Ապր. 2017 Beginn 18:00
Արարատ
Արարատ
-:- Փյունիկ
Փյունիկ

Հաջորդ խաղը

Datum Շաբ, 29. Ապր. 2017 Beginn 17:00
Ալաշկերտ
Ալաշկերտ
-:- Արարատ
Արարատ

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր