Վճռորոշ դարձավ խաղավերջը

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում «Արարատն» ընդունեց գործող չեմպիոն «Ալաշկերտին»: Խաղը կրկին կայացավ «Բանանցի» արհեստական խոտածածկով մարզադաշտում, քանի որ ՖՆ մարզադաշտը, որտեղ «Արարատը» անցկացնելու է մրցաշրջանի երկրորդ կեսի իր տնային խաղերը, առայժմ պատրաստ չէ:

Կրկին թարմացված կազմով հանդես եկող «Արարատը» բավականին ակտիվ սկսեց հանդիպումը` մրցակցին զրկելով ազատ տարածություններից: Թեպետ առաջին խաղակեսում գոլային պահերը սակավ էին, հաջողությանը մոտ էին արարատցիներ Գեղամ Թումբարյանը և Վարդան Արզոյանը: «Արարատի» որոշակի առավելությամբ անցած առաջին խաղակեսում գոլեր չխփվեցին:

Հանդիպման երկրորդ կեսում խաղը հավասարվեց, հյուրերը սկսեցին ավելի վճռական գործել: Թվում էր, թե խաղը կարող է գոլազուրկ ավարտ ունենալ, սակայն վերջնամասում «Ալաշկերտը» կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և հաղթանակ տանել` 3 անգամ գրավելով մեր թիմի դարպասը:

Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղի հետ կապված առաջնությունում դադար է հայտարարվել: Մարտի 31-ին «Արարատը» կհյուրընկալվի «Բանանցին»:

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություն, 20-րդ տուր

«Բանանց-3» մարզադաշտ

«Արարատ» - «Ալաշկերտ»` 0:3

Միհրան Մանասյան, 73, 77, Զավեն Բադոյան, 83

«Արարատ». Գոռ Էլյազյան, Ռևիկ Եղիազարյան, Արգիշտի Պետրոսյան, Սերգեյ Մկրտչյան, Գոռ Պողոսյան, Վարդան Արզոյան (Դավիթ Գրիգորյան, 74), Ռաֆայել Սաֆարյան, Յուրի Գարեգինյան (Արթուր Ստեփանյան, 82), Արամ Հովսեփյան (Գևորգ Պողոսյան, 65), Արեգ Ազատյան (Դավիթ Մինասյան, 56), Գեղամ Թումբարյան:

«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան, Վահագն Մինասյան, Դմիտրի Խովբոշա, Արարատ Առաքելյան, Դանիել Ստոյկովիչ, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Դաշյան (Ացամազ Բուրաև, 67), Ուրոշ Նենադովիչ (Արթուր Եդիգարյան, 80), Լեստեր Պելտիեր (Զավեն Բադոյան, 59), Միհրան Մանասյան:

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր