Մեկնարկեց առաջնության գարնանային հատվածը

Մեկնարկեց ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը:

18-րդ տուրի շրջանակում «Արարատն» ընդունեց Գյումրիի «Շիրակին» «Բանանց» մարզաբազայի արհեստական խոտածածկով խաղադաշտում: Բանն այն է, որ ՖՆ մարզադաշտը, որտեղ «Արարատը» կանցկացնի մրցաշրջանի երկրորդ կեսի իր տնային հանդիպումները, առայժմ պատված է ձնով:

Խաղից առաջ երկու թիմերի ավագներ Ռաֆայել Սաֆարյանը («Արարատ») և Գևորգ Հովհաննիսյանը («Շիրակ») ընթերցեցին Եվրոպայում Ֆուտբոլի հասանելիության կենտրոնի (CAFE) 2017 թ. Գործողությունների շաբաթվա վերաբերյալ հայտարարությունը: CAFE-ի Գործողությունների շաբաթը նպատակ ունի բարձրաձայնել հաշմանդամ երկրպագուների իրավունքների մասին և նպաստել նրանց ընդգրկվածությանն ու ներգրավվածությանը ֆուտբոլում:

Ընհանուր առմամբ հավասար պայքարում անցած խաղի ելքը վճռեց շիրակցի Վահան Բիչախչյանի` առաջին խաղակեսում տուգանայից կատարած դիպուկ հարվածը:

Հանդիպման վերջնամասում «Արարատին» պարտությունից կարող էին փրկել փոխարինման մտած Արեգ Ազատյանը և Գարեգին Կիրակոսյանը, սակայն Ազատյանի հարվածից հետո «Շիրակին» փրկեց դարպասապահը, իսկ Կիրակոսյանի «կրակոցը» մի փոքր բարձր ստացվեց:

Նշենք, որ «Արարատի» կազմում իրենց նորամուտը նշեցին մեծ թվով նորեկներ, որոնք բավականին լավ տպավորություն թողեցին:

Հաջորդ տուրում «Արարատը» մարտի 10-ին կհյուրընկալվի «Փյունիկին»:

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություն, 18-րդ տուր

«Արարատ» - «Շիրակ»` 0:1

Վահան Բիչախչյան, 29

«Արարատ». Արման Մելիքսեթյան, Ռևիկ Եղիազարյան, Ռաֆայել Սաֆարյան, Վարդան Արզոյան, Գևորգ Պողոսյան, Սերգեյ Մկրտչյան, Յուրի Գարեգինյան (Արթուր Ստեփանյան, 78), Դավիթ Գրիգորյան (Սարգիս Մեթոյան, 54), Գոռ Պողոսյան, Հովհաննես Փափազյան (Արեգ Ազատյան, 70), Գեղամ Թումբարյան (Գարեգին Կիրակոսյան, 57):

«Շիրակ». Անատոլի Այվազով, Աղվան Դավոյան, Արտյոմ Միքայելյան, Գևորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Սոլոմոն Իմե Ուդո, Ռումյան Հովսեփյան, Վահան Բիչախչյան (Արամ Մուրադյան, 73), Սաֆիու Ֆատաու (Սեմյոն Դացենկո, 85), Միլուտին Իվանովիչ (Արման Հովհաննիսյան, 34), Վիուլեն Այվազյան:

Նախորդ խաղը

Datum Ուբ, 17. Մրտ. 2017 Beginn 14:00
Արարատ
Արարատ
0:3 Ալաշկերտ
Ալաշկերտ

Հաջորդ խաղը

Datum Ուբ, 31. Մրտ. 2017 Beginn 15:00
Բանանց
Բանանց
-:- Արարատ
Արարատ

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 20 39
Շիրակ 20 37
Գանձասար 20 36
Փյունիկ 20 33
Բանանց 20 16
Արարատ 20 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր