Ինչու՞ «Արարատին» «դուրս հանեցին» «Հանրապետական» մարզադաշտից

Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, մրցաշրջանի երկրորդ կեսում «Արարատն» իր տնային հանդիպումները «Հանրապետական» մարզադաշտի փոխարեն կանցկացնի ՖՆ մարզադաշտում (նախկին «Միկա» մարզահամալիր):

Բանն այն է, որ օրեր առաջ «Հանրապետական» մարզադաշտի տնօրեն Վարդան Խաչատրյանը տեղյակ էր պահել «Արարատի» քարտուղար Տիգրան Ղարաբաղցյանին, որ մրցաշրջանի երկրորդ կեսում չեն կարողանա տրամադրել ստադիոնը «Արարատին»` բացատրելով այդ որոշումը մարզադաշտում կատարվելիք նորոգման աշխատանքներով և ազգային հավաքականի առաջիկա խաղի հետ կապված խոտածածկի պահպանման խնդրով:

«Արարատի» համար ոչ այնքան հաճելի, բայց առաջին հայացքից բավարար պատճառաբանությունը կորցրեց իր տրամաբանությունը փետրվարի 24-ին ՀՖՖ-ի պաշտոնական կայքում հայտնված անսպասելի լուրի հետևանքով, համաձայն որի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում «Հանրապետական» մարզադաշտում իր տնային խաղերը կանցկացնի «Գանձասար-Կապանը»:

Ինչու՞: Առանց մեկնաբանության:

Նախորդ խաղը

Datum Շաբ, 20. Մյս. 2017 Beginn 19:00
Արարատ
Արարատ
-:- Շիրակ
Շիրակ

Հաջորդ խաղը

Datum Շաբ, 27. Մյս. 2017 Beginn 19:00
Փյունիկ
Փյունիկ
-:- Արարատ
Արարատ

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր