Արկադի Անդրիասյան. «Արարատը» ֆիզիկապես պատրաստ է

«Արմավիրի» հետ ստուգողական հանդիպումից հետո մենք զրուցեցինք «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրիասյանի հետ, ով կիսվեց խաղից ստացած իր տպավորություններով:

«Այսօրվա խաղը ցույց տվեց, որ ֆիզիկապես թիմը պատրաստ է: Պետք է շտկենք որոշ տակտիկական գործոններ: Ցավալի գոլ բաց թողեցինք տուգանայինից: Մենք էլ կարող էինք աչքի ընկնել, սակայն չհաջողվեց օգտագործել գոլային հնարավորությունները: Փոխարինման մտած ֆուտբոլիստները լավ մտան խաղի մեջ:

Հանդիպեցինք բավականին լավ մրցակցի, որին խաղով չզիջեցինք: Հենց այսպիսի թիմերի հետ արագաուժային խաղերով կարելի է առաջընթաց գրանցել:

Պատրաստվում ենք առաջնության վերսկսմանը: Ընդհանուր առմամբ, գոհ եմ նախապատրաստական փուլից: Առաջնության ընթացքը կտա բոլոր հարցերի պատասխանները»,- նշեց Անդրիասյանը:

Նախորդ խաղը

Datum Ուբ, 17. Մրտ. 2017 Beginn 14:00
Արարատ
Արարատ
0:3 Ալաշկերտ
Ալաշկերտ

Հաջորդ խաղը

Datum Ուբ, 31. Մրտ. 2017 Beginn 15:00
Բանանց
Բանանց
-:- Արարատ
Արարատ

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 20 39
Շիրակ 20 37
Գանձասար 20 36
Փյունիկ 20 33
Բանանց 20 16
Արարատ 20 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր