Ինքնագոլը վճռեց խաղի ելքը

«Արարատն» անցկացրեց իր երրորդ և վերջին ստուգողական հանդիպումը ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում:

Մեր թիմը հանդիպեց Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի (ՊՖԼ) հարավային գոտում հանդես եկող «Արմավիր» ակումբին, որն այս օրերին հավաք է անցկացնում Երևանում: Արմավիրը ներկայացնող թիմը գլխավորում է 45-ամյա Արսեն Պապիկյանը:

«Արարատը» խաղը սկսեց հետևյալ կազմով.

Արման Մելիքսեթյան, Արգիշտի Պետրոսյան, Ռաֆայել Սաֆարյան, Գևորգ Պողոսյան, Վարդան Արզոյան, Յուրի Գարեգինյան, Դավիթ Գրիգորյան, Էդգար Մկրտչյան, Հովհաննես Փափազյան, Գեղամ Թումբարյան, Սարգիս Մեթոյան:

Թիմերը բավականին զգույշ սկսեցին հանդիպումը, սակայն աստիճանաբար խաղի տեմպը բարձրացավ. Աշխույժ պայքար էր ընթանում:

Առաջին խաղակեսում մի քանի գոլային պահեր ունեցավ Էդգար Մկրտչյանը, որոնցից ամենառեալը «Արարատի» կիսապաշտպանը չօգտագործեց 12-րդ րոպեին: Գեղամ Թումբարյանի հաշվենկատ փոխանցումից հետո Էդգարը մենակ-մենակ հայտնվեց «Արմավիրի» դարպասապահի դիմաց, սակայն գնդակը նրա գլխավերևով դարպասը ուղարկելու փորձն անհաջող ստացվեց: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին:

Հավասար խաղում մրցակիցը կարողացավ բացել հաշիվը ստանդարտի խաղարկման արդյունքում: 55-րդ րոպեին «Արմավիրի» իրացրած տուգանայինի արդյունքում Գոռ Պողոսյանը գնդակն անզգուշորեն ուղարկեց սեփական դարպասը:

«Արարատին» պարտությունից կարող էին փրկել Սարգիս Մեթոյանը, ով երկու անգամ սպառնաց ռուսական թիմի դարպասին, և ակտիվ գործող Արգիշտի Պետրոսյանը, ում հարվածը, սակայն, նույնպես դիպուկ չստացվեց:

Երկրորդ խաղակեսի ընթացքում «Արարատի» կազմում փոխարինման դուրս եկան Գոռ Պողոսյանը, Արամ Հովսեփյանը, Արեգ Ազատյանը, Դավիթ Ղանդիլյանը և Գարիկ Կիրակոսյանը, ովքեր փոխարինեցին, համապատասխանաբար, Հովհաննես Փափազյանին, Էդգար Մկրտչյանին, Դավիթ Գրիգորյանին, Վարդան Արզոյանին և Սարգիս Մեթոյանին:

«Արմավիրի» հետ հանդիպումը ցույց տվեց, որ «Արարատը» գտնվում է լավ ֆիզիկական վիճակում և պատրաստ է առաջնության վերսկսմանը: Արարատցիներին երբեմն չէր բավականացնում փորձն ու վստահությունը, իսկ այդ բացը կարելի է լրացնել հենց այսպիսի խաղերի միջոցով:

Արդեն օրեր անց կվերսկսվի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը: Մարտի 4-ին «Արարատը» կընդունի «Շիրակին» 18-րդ տուրի շրջանակում:

Ստուգողական հանդիպում

Փետրվարի 24

«Բանանց» մարզաբազա

«Արարատ» (Երևան, Հայաստան) - «Արմավիր» (Արմավիր, Ռուսաստան)` 0:1

Գոռ Պողոսյան, 55 (ինքնագոլ)

Նախորդ խաղը

Datum Ուբ, 17. Մրտ. 2017 Beginn 14:00
Արարատ
Արարատ
0:3 Ալաշկերտ
Ալաշկերտ

Հաջորդ խաղը

Datum Ուբ, 31. Մրտ. 2017 Beginn 15:00
Բանանց
Բանանց
-:- Արարատ
Արարատ

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 20 39
Շիրակ 20 37
Գանձասար 20 36
Փյունիկ 20 33
Բանանց 20 16
Արարատ 20 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր