«Արարատ» - «Արմավիր». Խաղից առաջ

Փետրվարի 24-ին «Արարատը» կանցկացնի ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում իր երրորդ և վերջին ստուգողական հանդիպումը: Մրցակիցն է Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնում (ՊՖԼ) հանդես եկող «Արմավիր» ակումբը, որը հարավային գոտու մրցաշարի 17 տուրերից հետո 32 միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում:

Ռուսական թիմն արդեն ժամանել է Հայաստան և հանգրվանել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Խաղը տեղի կունենա «Բանանցի» մարզաբազայի արհեստական խոտածածկով խաղադաշտում և կմեկնարկի 16:00-ին:

Մեր մրցակցի կազմում կան նաև հայազգի ներկայացուցիչներ: «Արմավիրի» գլխավոր մարզիչն է 45-ամյա մասնագետ Արսեն Պապիկյանը, ով նախկինում աշխատել է նաև Կրասնոդարի «Կուբանում»: Արմավիրը ներկայացնող թիմում է հանդես գալիս հայկական արմատներով 32-ամյա կիսապաշտպան Էդուարդ Լուսիկյանը:

 

Սպասվող խաղն առաջինը չի լինի թիմերի համար: 2016-ի փետրվարին «Արարատը» և այն ժամանակ «Տորպեդո» անունը կրող և Առաջին դիվիզիոնում հանդես եկող ակումբը հանդիպեցին Սոչիում: Գրանցվեց 1:1 հաշիվը: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Ումարու Կաինան:

Նշենք, որ մինչև Հայաստան ժամանելը ռուսական ակումբն արդեն երկու ուսումնամարզական հավաք է անցկացրել:

«Արարատն» իր հերթին շարունակում է ծանրաբեռնված մարզումներ և երկկողմանի խաղեր անցկացնել Ձորաղբյուրի մարզաբազայում: Օրերս մեր թիմի կազմը համալրեցին կիսապաշտպան Արմեն Դուրունցը և հարձակվող Դավիթ Ղանդիլյանը: Ռուսական թիմի հետ խաղին «Արարատը» կներկայանա մարտական կազմով. «Արմավիրի» հետ հանդիպմանը չի կարողանա մասնակցել միայն Անդրանիկ Քոչարյանը, ով շարունակում է ապաքինվել վնասվածքից և մարզվում է անհատական ծրագրով:

Հիշեցնենք, որ հունվարին կայացած երկու ստուգողական խաղերում մեր թիմը նախ հաղթել է խառը կազմով հանդես եկած «Ալաշկերտին» (4:0), ապա պարտվել է «Փյունիկին» (1:2):

Ստուգողական հանդիպում

Փետրվարի 24

«Բանանց» մարզաբազա

«Արարատ» (Երևան, Հայաստան) - «Արմավիր» (Արմավիր, Ռուսաստան)` 16:00

     

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր