Արմեն Շահգելդյանը համալրեց «Արարատի» մարզչական շտաբը

Արմեն Շահգելդյանը համալրեց «Արարատի» մարզչական շտաբը: 43-ամյա մասնագետն արդեն ներկայացվել է թիմին և անցել իր պարտականությունների կատարմանը:

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Շահգելդյանը 1992-1996 թթ. հանդես է եկել «Արարատի» կազմում, այնուհետև խաղացել է «Արմենիկումում», Նովոռոսիյսկի «Չերնոմորեցում», Պետահ Տիկվայի «Հապոելում», «Երևանում», Շվեյցարիայի «Լոզան Սպորտում», Մոսկվայի «Դինամոյում», Կիպրոսի «Նեա Սալամինայում», Լիբանանի «Ալ Ահեդում» և «Միկայում»: Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 53 հանդիպում, դարձել 6 գոլի հեղինակ:

Որպես ֆուտբոլիստ Շահգելդյանը դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, հնգակի գավաթակիր, Հայաստանի սուպերգավաթակիր, Շվեյցարիայի գավաթակիր, երկու անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (1993, 2006):

Մարզչական կարիերայի ընթացքում Արմեն Շահգելդյանը 2008-ից 2011 թթ. աշխատել է «Միկայում» որպես երկրորդ թիմի գլխավոր մարզիչ, ընդգրկվել է գլխավոր թիմի մարզչական շտաբում, իսկ այնուհետև գլխավորել «Միկան»: Նրա գլխավորությամբ թիմը 2011-ին դարձավ Հայաստանի գավաթակիր: 2016-ին Շահգելդյանը վերադարձավ «Միկա»` ընդգրկվելով Սերգեյ Յուրանի մարզչական շտաբում: Ռուսաստանցի մասնագետի հրաժարականից հետո մինչև մրցաշրջանի ավարտը կատարեց գլխավոր մարզչի պարտականությունները:

Արմեն Շահգելդյանը Մոսկվայում ավարտել է Բարձրագույն մարզչական դպրոցը (ВШТ), ունի ՈւԵՖԱ-ի մարզչական «A» կարգի արտոնագիր:

Հաջողություն և բեղմնավոր աշխատանք ենք մաղթում Արմեն Անդրանիկիչին «Արարատում»:

Նախորդ խաղը

Datum Ուբ, 17. Մրտ. 2017 Beginn 14:00
Արարատ
Արարատ
0:3 Ալաշկերտ
Ալաշկերտ

Հաջորդ խաղը

Datum Ուբ, 31. Մրտ. 2017 Beginn 15:00
Բանանց
Բանանց
-:- Արարատ
Արարատ

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 20 39
Շիրակ 20 37
Գանձասար 20 36
Փյունիկ 20 33
Բանանց 20 16
Արարատ 20 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր