Ձնառատ փորձամրցում

«Արարատն» անցկացրեց իր երկրորդ ստուգողական հանդիպումը ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում: Մեր թիմը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվեց «Փյունիկին»:

Խաղն անցավ համառ և դինամիկ պայքարում` առատ ձյան ուղեկցությամբ, և ավարտվեց մեր թիմի պարտությամբ` 1:2:

«Արարատը» հանդիպումը սկսեց հետևյալ կազմով.

Արման Մելիքսեթյան, Գոռ Պողոսյան, Գևորգ Պողոսյան, Արգիշտի Պետրոսյան, Յուրի Գարեգինյան, Ռաֆայել Սաֆարյան, Դավիթ Գրիգորյան, Էդգար Մկրտչյան, Գեղամ Թումբարյան, Կարեն Ավոյան, Հովհաննես Հովհաննիսյան:

Առաջին խաղակեսի սկզբնամասում հաշիվը բացեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները: «Արարատից» կարող էր աչքի ընկնել Կարեն Ավոյանը, սակայն վերջինս վրիպեց նպաստավոր դիրքից:

Հանդիպման երկրորդ կեսն արարատցիներն ակտիվ սկսեցին և կարողացան հավասարեցնել հաշիվը: Փոխարինման դուրս եկած Սարգիս Մեթոյանի վաստակած 11-մետրանոցը վստահորեն իրացրեց Գեղամ Թումբարյանը` 1:1:

Երկրորդ խաղակեսի ընթացքում փոխարինման դուրս եկան Գոռ Էլյազյանը, Սարգիս Մեթոյանը, Գարիկ Կիրակոսյանը և Արամ Հովսեփյանը, որոնք փոխարինեցին, համապատասխանաբար, Արման Մելիքսեթյանին, Դավիթ Գրիգորյանին, Կարեն Ավոյանին և Հովհաննես Հովհաննիսյանին:

Խաղի վերջնամասում «Փյունիկը» կարողացավ խփել երկրորդ գոլը և հաղթանակ կորզել, իսկ «Արարատի» կազմում նպաստավոր գոլային հնարավորությունները չօգտագործեցին Սարգիս Մեթոյանը և Գեղամ Թումբարյանը:

Նախորդ խաղը

Datum Ուբ, 17. Մրտ. 2017 Beginn 14:00
Արարատ
Արարատ
0:3 Ալաշկերտ
Ալաշկերտ

Հաջորդ խաղը

Datum Ուբ, 31. Մրտ. 2017 Beginn 15:00
Բանանց
Բանանց
-:- Արարատ
Արարատ

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 20 39
Շիրակ 20 37
Գանձասար 20 36
Փյունիկ 20 33
Բանանց 20 16
Արարատ 20 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր