Տիգրան Ղարաբաղցյան: «Հուսալի երիտասարդներ ունենք»

«Արարատ»-ի մարզիչ Տիգրան Ղարաբաղցյանը պատմել է թիմի նախապատրաստական փուլի մասին:

-Մրցշրջանի սկզբում թիմի կազմում մեծ փոփոխություններ եղան: Մասնավորապես, թիմից հեռացան լեգեոնականները:  Ինչպե՞ս կգնահատեք թիմի ներկայիս վիճակը:  

-Թիմը մրցաշրջանի նախապատրաստական փուլը թերի էր անցկացրել: Արկադի Անդրեասյանի՝ որպես գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո մնում էր արդեն շատ քիչ ժամանակ: Թիմը ընդունելու ժամանակ մենք ունեիք մի քանի լեգեոնականներ, բայց քանի որ արդյունքները գոհացուցիչ չէին, որոշում կայացվեց հնարավորություն տալ մեր տեղացի ֆուտբոլիստներին, որոնք ապացուցեցին, որ կարող են ֆուտբոլ խաղալ: Իհարկե, զգացվում էր փորձի պակասը: Նրանց հաղթանակներ էին պետք, որպեսզի վստահություն ձեռք բերեին: Խաղից խաղ արարատցիները բարելավում էին իրենց մարզավիճակը, և, ըստ իս, այս նախապատրաստական փուլը հաջող անցկացնելու դեպքում նրանց խաղամակարդակն էլ ավելի կբարելավվի: 

-Վերջերս թիմը համալրվեց նոր ֆուտբոլիստներով: Ի՞նչ կասեք նրանց մասին:

-Մեզ միացել են երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստներ: Չնայած տարիքին, նրանք բարձրագույն լիգայում խաղալու բավականին մեծ փորձ ունեն: Հուսով ենք, որ բոլորն էլ օգտակար կլինեն մեզ մրցաշրջանի երկրորդ փուլում:

- «Արարարտ 2» -ի կազմում կա՞ն այնպիսի խաղացողներ, որոնք կարող են պայքարել բարձրագույն խմբում խաղալու համար:

- Քանի որ «Արարատ 2» -ի, կարելի է ասել, բոլոր խաղացողները միացել են հիմնական թիմին, մեր առաջին լիգայի թիմը նոր է ձևավորվում: Կարծում եմ, դեռ վաղ է ինչ-որ կարծիք կազմել որևէ խաղացողի մասին:

- Այժմ առաջնությունում դադար է: Ինչպե՞ս է «Արարատը» անցկացնում իր մարզումները:

- Նախապատրաստական փուլի շեշտը դրվելու է ֆիզիկական պատրաստվածության վրա, որը լավ հիմք կտա ֆուտբոլիստներին: Այնուհետև կանցկացնենք տակտիկական, խաղային մարզումներ: Կլինեն նաև ընկերական հանդիպումներ:

Նախորդ խաղը

Datum Կիր, 23. Ապր. 2017 Beginn 18:00
Արարատ
Արարատ
-:- Փյունիկ
Փյունիկ

Հաջորդ խաղը

Datum Շաբ, 29. Ապր. 2017 Beginn 17:00
Ալաշկերտ
Ալաշկերտ
-:- Արարատ
Արարատ

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր