Կիրակի, 22 Նոյեմբերի 2020 15:41

Դժվարին հաղթանակ «Ալաշկերտի» նկատմամբ

Վերսկսվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան։ 12-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվելիս մրցեց առաջատարների թվում ընթացող «Ալաշկերտի» հետ։ Սա երկու թիմերի առաջին հանդիպումն էր այս մրցաշրջանում։

ԹԵԺ ՄԵԿՆԱՐԿ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏ

Հանդիպման մեկնարկում թիմերը բավականին ակտիվ էին։ «Ալաշկերտը» մի քանի վտանգավոր գրոհ անցկացրեց, սակայն հաջողության հասան «Արարատի» ֆուտբոլիստները։ 22-րդ րոպեին գեղեցիկ գրոհից հետո գոլով աչքի ընկավ Ուրոշ Նենադովիչը, որը դարձավ ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստը Հայաստանում։ Նա Հայաստանի առաջնություններում իր ակտիվում ունի խփած 23 գոլ։

Մի քաի րոպե անց «Արարատը» դժվարին իրավիճակում հայտնվեց։ Թիմի ավագ Հրայր Մկոյանը վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից։ Մինչև հանդիպման վերջ «Արարատը» խաղաց 10 ֆուտբոլիստով։

ԼԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍ

Հանդիպման երկրորդ խաղակեսն ամբողջությամբ անցավ տանտերերի առավելությամբ, սակայն «Արարատն» իր առջև դրված խնդիրը հստակ կատարեց։

50-րդ րոպեին Դավիթ Մանոյանն արագ հակագրոհի արդյունքում հայտնվեց մրցակցի տուգանային հրապարակում ու 11-մետրանոց վաստակեց։ Մորի Կոնեն մոտեցավ գնդակին ու անվրեպ իրացրեց հարվածը։ Խաղի մնացած ժամանակահատվածում «Ալաշակերտն» աընդհատ գրոհում էր, սակայ միայն մեկ անգամ կարողացավ հասնել հաջողության։ 55-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Տարոն Ոսկանյանը։

Այսպիսով, Վարդան Բիչախչյանի թիմը հաղթեց 2։1 հաշվով ու վաստակելով 13 միավոր զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։

«Ալաշկերտ» - 22․ Օգնյեն Չանչարևիչ 2․ Տիագո Կոելյո (19․ Կամարա Պապե Աբդու, 80) 3․ Տարոն Ոսկանյան 9․ Ռումյան Հովսեփյան 10․ Ալեքսանդր Գլիշիչ 15․ Բրայան Սիլվա Գարսիա ( 27. Ղուկաս Պողոսյան, 90) 16․ Մարկո Տոմիչ 20․ Տիագո Գալվաո Դա Սիլվա 21․ Արտակ Գրիգորյան ( 33. Իգոր Գոնչար, 80) 88․ Սանիդ Ինուսա ( 7. Վանգու Գոմե, 55) 97․ Դավիդ Դավիդյան ( 99․ Նիկիտա Տանկով 90)

«Արարատ» - 45․Վսեվոլոդ Երմակով 5․ Հրայր Մկոյան 7․Աղվան Պապիկյան ( 12․ Սոլոմոն Ուդո, 46) 8.Ժիրայր Մարգարյան 10.Զավեն Բադոյան (29․ Մարկո Պրլևիչ, 31) 11․Դավիթ Մանոյան 17.Արտակ Եդիգարյան (44․ Խուան Բրավո,57) 19.Կարեն Մուրադյան 23.Իվան Սպիչկա  70.Ուրոշ Նենադովիչ (80․ Սերոժ Թիթիզյան, 78) 98.Մորի Կոնե (22. Իգոր Ստանոևիչ, 78)

Գոլեր՝   Ուրոշ Նենադովիչ, 22 (0:1),  Մորի Կոնե, 50, 11մ (0:2),  Տարոն Ոսկանյան, 55 (1:2)

ՀԱՆԴԻՊՄԱՆ ԳՈԼԵՐԸ