Ղեկավարություն

Հրաչ Կապրիելյան – համասեփականատեր

Ծնվել է 1953թ.

Ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանը «Արցախբանկ» ՓԲԸ բաժնետեր է, տնօրինում է Kaprielian Enterprises ձեռնարկությունը, Հայաստանում շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցների ընկերության ներկայացուցիչն է, «AWI» ժամացույցների արտադրության հիմնադիրը, ինչպես նաև «Իտարկո» շինարարական ընկերության սեփականատերը:

1999 թվականից «Արարատ» ֆուտբոլային ակումբի համասեփականատերն է:

 

 

 


Վարդան Սիրմաքեշ - համասեփականատեր

Ծնվել է 1956թ.

Վարդան Սիրմաքեշը ժամացույցների արտադրության հայտնի «Franck Muller» ընկերության համահիմնադիրը, համասեփականատերը և գլխավոր տնօրենն է: 2008թ. Սիրմաքեսը արժանացել է Prix De L'Industrie մրցանակին, իսկ 2011-ին` «Հայրենիքին մատուցված ծառայությունների դիմաց» Առաջին աստիճանի շքանշանին: Սիրմաքեշը նաև ArmSwissBank բանկի նախագահն է և Մարսելում Հայաստանի Հանրապետության պատվավոր դեսպանը:

1999թ.-ից «Արարատ» ֆուտբոլային ակումբի համասեփականատերն է, ներկայումս զբաղեցնում է ակումբի նախագահի պաշտոնը:

 


Հրաչ Յագան - նախագահ 

Ծնվել է 1989թ.

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Հրաչ Յագանը հանդես է եկել Բելգիայի «Ստանդարդ», «Տյուբիզ», «Շառլերուա», «Ռոյալ Ունիոն» ակումբներում, Կապանի «Գանձասարում», Շվեյցարիայի «Մեյրինում» և «Սերվետում»: Ներկայացրել է Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականները:

 

 

 

 


Արթուր Մինասյան - գործադիր տնօրեն

Ծնվել է 1977թ.

Իր ֆուտբոլային կարիերայի հիմնական մասը անցկացրել է «Արարատի» կազմում: Թիմում անցկացրել է ավելի քան 300 հանդիպում, երկար տարիներ կրել է ավագի թևկապը:

Հայաստանի հավաքականի կազմում Մինասյանը անցկացրել է 8 հանդիպում: 2013-ի մայիսին Արթուր Մինասյանը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

Կարիերայի ավարտից հետո Արթուր Մինասյանը նշանակվեց «Արարատի» մարզական տնօրեն, ապա նաև` ակումբի գործադիր տնօրեն:

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր