Պատմություն

Առաջին Նվաճումներ (1935-1948)

1935 թ-ին Երևանում ստեղծվեց «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը`  Վռամշապուհ Մերանգուլյանի գլխավորությամբ:  Սկզբնական շրջանում թիմը հանդես է գալիս ազգային առաջնություններում:

Ակումբի առաջին կարևոր ձեռքբերումը 1940 թվականին էր, երբ «Արարատը» նվաճեց Հայաստանի գավաթը: Այդ ժամանակ թիմը արդեն կրում էր «Դինամո» անունը:  Հաջորդ 4 տարիներին ԽՍՀՄ առաջնությունը և գավաթը չխաղարկվեցին  Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով:

1944 թվականին վերականգնվեց ԽՍՀՄ գավաթի խաղարկությունը, որին մասնակցեց և  «Դինամոն»:  Երևանյան ակումբի մրցակիցը Թբիլիսիի համանուն թիմն էր, սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ երևանյան կողմի մեղքով: 1946 թ. մրցաշրջանը  թիմն անցկացրեց Միքայել Սուշկովի ղեկավարության ներքո:

1947թ. թիմը դառնում է Անդրկովկասի տարածաշրջանի Երկրորդ խմբի առաջնության արծաթյա մեդալակիր: Սեփական հարկի տակ թբիլիսյան  «Կռիլյա Սովետով»-ի հետ խաղում «Դինամոն» ցույց տվեց առաջնության իր լավագույն (7:1) արդյունքը: 

1948թ. մրցաշրջանը «Դինամոն» պետք է սկսեր Առաջին խմբում (ներկայիս Բարձրագույն լիգան),  սակայն 30 հանդիպում հետո «Դինամոին» ու ևս 15 թիմեր դուրս բերվեցին Առաջին խմբի կազմից:

Հերթական մրցաշրջանն անցկացնելով Երկրորդ խմբում երևանյան ակումբը բարելավում է իր ցուցանիշները և նվաճում առաջին հորիզոնականը Հարավային գոտում` հաղթանակ գրանցելով 18 հանդիպումներից 13-ում:  

Սակայն առաջին հորիզոնականը դեռ առաջընթացի երաշխիք չէր: ԽՍՀՄ առաջնության կանոնակարգի համաձայն Բ խմբի հաղթող 6 թիմերը մրցում էին միմյանց հետ: Թիմերի միջև հանդիպումները անց էին կացվում մեկ փուլով և 5 խաղերի արդյունքում Երևանի «Դինամոն» բարձրացավ 3-րդ հորիզոնական, ինչը ակումբին հնարավորություն տվեց ընգրկվելու Ա խմբում:   

Փորձի կուտակում (1949—1970)

1949թ. Երևանի «Դինամոն» առաջին անգամ հանդես եկավ ԽՍՀՄ բարձրագույն լիգայում, սակայն անհաջող ելույթ ունեցավ և զբաղեցրեց եզրափակիչ 16-րդ տեղը:

Առաջին 2 փուլերում թիմը պարտություն կրեց, իսկ 3-րդ փուլում հաղթանակ գրանվցեց Մոսկվայի BBC թիմի հետ խաղում:  Թիմը խոշոր հաշվով 3 պարտություն կրեց` 0:6 հաշվով զիջեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» և ԲԿՄԱ-ին, իսկ 1: 6 հաշվով պարտություն կրեց թբիլիսյան «Դինամոյից»: Չնայած հակառակ անհաջողություններին` թիմը մնաց հաջորդ մրցաշրջանի լավագույների ցանկում:

Գավաթի համար պայքարն ավարտվեց առաջին իսկ փուլում Ստալինգրադի «Դինամոյի» հետ հանդիպումով: 1950 թ. մրցաշրջանում դինամոյակաները սկսեցին գործել ավելի վճռական: Առաջին պարտությունը արձանագրվեց միայն 4-րդ տուրում Լենինգրադի «Զենիթից»: Թիմը վաստակեց 31 միավոր Կիևի իր ակումբակիցների հետ, սակայն գոլերի  հանրագումարով Երևանի «Դինամո»  վերադարձավ Բ  խումբ:

ԽՍՀՄ գավաթի խաղարկությանը շրջանցելով թույլ մրցակիցներին 1/16-րդ փուլում թիմը հայտնվեց Կիևի «Դինամո»-ի մրցակցի դերում: Արտագնա խաղում դժվարին պայքարի արդյունքում Երևանի դինամոյականները հաղթանակ տարան 3:2 հաշվով: 1/8 եզրափակչում երևանյան ակումբը 0:7 հաշվով պարտություն կրեց Մոսկվայի «Դինամո»-ից:   1950-ականների երկրորդ կեսում թիմի ցուցանիշները բարելավվեցին: Վատագույն արդյունքը դարձավ 1956 թ. առաջնությունը, որում Երևանի «Դինամոն» զբաղեցրեց 3-րդ տեղը:  Երեք անգամ հայտնվելով 2-րդ հորիզոնականում ակումբը 1959 թ. արդեն նոր` «Սպարտակ» անունով ի վերջո նվաճեց փոքր ոսկի և զուգահեռաբար ստանալով կարգի բարձրացում: 

1960թ. թիմը առաջին անգամ հանդես եկավ Միության առաջնության Ա խմբում:  Անդրանիկ ելույթը պսակվեց անհաջողությամբ. սեփական հարկի տակ առաջին իսկ հանդիպմանը «Սպարտակը» 0:4 հաշվով պարտվեց մոսկովյան «Դինամոյին»: Մրցաշրջանի ավարտին թիմը հայտնվեց եզրափակիչ` 9-րդ հորիզոնականում: Հաջորդ 3 մրցաշրջաններում  թիմը կրկին ետ մղվեց Բ խումբ:  Եվս 2 տարի անց թիմը դարձյալ զբաղեցնում է առաջին հորիզոնականը և վերադառնում Ա խումբ: 

Այնուհետ թիմն  անցավ  «Աշխատանք» պետական  միավորման հսկողության տակ և  վերանվանվեց «Արարատ»:  1966 թ. սկսած «Արարատը» մշտապես հանդես էր գալիս ԽՍՀՄ բարձրագույն լիգայում:  Այդ տարի թիմը համալրեցին Ալյոշա Աբրահամյանը և Ալեքսանդր Սյոմինը` ճանաչվելով «մրցաշրջանի լավագույն նորեկներ»: Հաջորդ խաղաշրջանում այս մրցանակին արժանացավ Նորիկ Դեմիրճյանը:  ՄԻնչև 1970 թ. թիմի ելույթները գոհացուցիչ էին, քանի որ թիմն ըստ էության նորից էր կազմավորվում: Խորհրդային Հայաստանի տարբեր թիմերից «Արարատ» էին հրավիրվում լավագույն ֆուտբոլիստները: Գյումրիի «Շիրակից» Իշտոյանն ու թիմի ապագա ավագ Զանազանյանը, հանրապետության ֆուտբոլի դպրոցի սան Նազար Պետրոսյանը, ինչպես նաև Անդրիասյանն ու Մարկարովը` Բաքվի «Նեֆթչի»-ից:  

Հայկական ֆուտբոլի վերելքը (1971-1976թթ.)

1971 թ «Արարատը» Նիկոլայ Գլեբովի ղեկավարությամբ արժանացավ ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալի:  Սա Հայկական ԽՍՀՄ ակումբների առաջին մեծ ձեռքբերումն էր:  Թիմի միանգամից 6 ֆուտբոլիստներ հայտնվեցին խաղաշրջանի ԽՍՀՄ  լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում. Իշտոյան, Անդրիասյան, Մարկարով, Զանազանյան, Կովալենկո և Մեսրոպյան: 

Հաջորդ խաղաշրջանը ևս «Արարատն» անցկացրեց բավական ակտիվ, ինչի համար արժանացավ «Ագրեսիվ հյուր» թիմային մրցանակին: Սակայն ընդամենը 1 միավորի տարբերությամբ զբաղեցրեց 4-րդ  հորիզոնականը: 1972 թվականի սեպտեմբերի  13-ին  «Արարատը» նշեց իր նորամուտը Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Թիմն իր առաջին խաղն անցկացրեց Կիպրոսում` Լառնակայում «Էնոսիս»  -ի հետ` հաղթելով նվազագույն հաշվով` 1:0 հաշվով:  Պատասխան խաղը նույնպես ավարտվեց 1: 0 հաշվով` հօգուտ «Արարատի»:

Հաջորդ փուլում թիմի մրցակիցն էր շվեյցարական «Գրասհոպպեր»-ը:

Չհանդիպելով լուրջ դիմադրության, 3: 1 հյուրընկալվելիս և  4:2  սեփական հարկի տակ հաշվով «Արարատն» անցավ  3-րդ  փուլ, որտեղ նրան սպասում էր Գերմանական «Կայզերսլաուտերն» էր:

Մրցակիցներից յուրաքանչյուրը տանը հաղթում է 2:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակը հաղթողին չորոշեց, իսկ 11 մետրանոց հարվածների ժամանակ ( 4:5) հաջողությունը ժպտաց «Արարատի» մրցակիցներին: 

Արարատ`  ԽՍՀՄ  չեմպիոն  և  ԽՍՀՄ  գավաթակիր

«Արարատ» ֆուտբոլային ակումբի պատմության գագաթնակետն է համարվում 1973 թ. խաղաշրջանը, երբ թիմը  ղեկավարում էր լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Հենց այս անձնավորության հետ է  կապված  1973 թվականի հաջողությունը: 

Թիմը հաղթանակ է տոնում  ԽՍՀՄ  առաջնության և  ԽՍՀՄ  գավաթի խաղարկությունում`  Կիևի «Դինամոյի» հետ հիշարժան խաղով, այդպիսով գրանցելով «ոսկե դուբլ»: Ցույց տված խաղի համար թիմն արժանացավ  4  թիմային մրցանակի `  «Ագրեսիվ հյուրին»,  «Գրիգորի Ֆեդոտովի անվան»,  «Մրցանակ մեծ հաշվի համար» և խփած գնդակների լավագույն տարբերության համար:  Ութ ֆուտբոլիստներ ընդգրկվեցին  ԽՍՀՄ  առաջնության  մրցաշրջանի «33  լավագույնների»  ցանկում:

Ճակատագրի բերումով «Արարատը»  հերթափոխում էր հաջող խաղաշրջանները համեմատաբար անհաջողների հետ:  1974  թվականի առաջնությանը թիմը նորից մնաց առանց մրցանակների, իսկ գավաթի խաղարկությանը սայթաքեց քառորդ եզրափակչում Դոնեցկի «Շախտյորի» հետ խաղում:  

Աշնանը «Արարատն» իր նորամուտը նշեց Եվրոպայի Չեմպիոնների Գավաթի խաղարկությունում: Առաջին երկու փուլի մրցակիցները «Վիկինգ»-ը  և  «Կորկ Սելթիկը» լուրջ դիմադրություն ցույց  չտվեցին` պարտվելով համապատսխանաբար`  2:6  և  1:7 հաշվով:  Քառորոդ եզրափակչում վիճակահանությամբ «Արարատին»  բաժին ընկավ գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան»: 

Հյուրընկալվելիս թիմը պարտություն կրեց  0:2 հաշվով: Երևանում  «Արարատը» լավ խաղ ցույց տվեց  պաշտպանությունում և  նույնիսկ գրավեց ահեղ մրցակցի դարպասը:

Սակայն  մեկ գնդակը բավարար չէր ՈւԵՖԱ-ի  գլխավոր մրցաշարին հետագա մասնակցության համար: Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Էդուարդ Մարկարովը (Գերդ Մյուլլերի հետ):

1975  թվականին Վիկտոր Մասլովի հետ Արարատը կիսով չափ հասավ  1973-ի բարձունքներին`  դառնալով  ԽՍՀՄ  գավաթակիրԱռաջատար եռյակից «Արարատը» ետ մնաց  4  միավորով:

Այդ տարի թիմում փայլեց հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի աստղը, որը արժանացավ մրցաշրջանի «լավագույն նորեկ» մրցանակին: Աշնանը կայացավ թիմի նորամուտը «Գավաթակիրների գավաթի մրցաշարում»: Հեշտությամբ շրջանցելով  Կիպրոսյան «Անորտոսիսին» (10:1)` «Արարատը» սայթաքեց հաջորդ փուլում, որտեղ լոնդոնյան «Վեստ Հեմ Յունայթեդը» առավելության հասավ 1:1  և 1:3 հաշվով: Սա «Արարատի»  վերջին մասնակցությունն էր Եվրոգավաթի խաղարկությանը որպես Խորհրդային ֆուտբոլային թիմ:

1976  թվականին  «Արարատը» ղեկավարում է  թիմի նախկին խաղացող Էդուարդ  Մարկարովը: 1976  թ. գարնանային մրցաշարը «Արարատն» ավարտվում է  2-րդ  տեղով` նվաճելով արծաթե մեդալներ: Վերջին խաղում (9-րդ տուրի հետաձգված խաղում) զիջելով Կիևի Դինամոյին 1:2 հաշվով` «Արարատը» չեմպիոնությունը զիջեց մոսկովյան «Դինամոյին»: Լավագույն ռմբարկու (8 գնդակ 15 խաղում) դարձավ Արկադի Անդրեասյանը: Մարկարովի ղեկավարությամբ «Արարատը» ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում հասավ մինչև եզրափակիչ` կոտրելով մոսկովյան «Դինամոյի»,  ԲԿՄԱ –ի, ինչպես նաև Դնեպրոպետրոսվսի  «Դնեպրի» դիմադրությունը: Եզրափակչում սակայն թիմը ջախջախվեց թբիլիսյան դինամոյականների կողմից` 0:3 հաշվով:

«Արարատն» ընդհանուր առմամբ մասնակցել է ԽՍՀՄ  33 առաջնությունների  (ուժեղագույն թիմերի կարգում),  անցկացրել է  1026 խաղ,  որոնցից`հաղթել է  352-ում,  ոչոքի է խաղացել  280-ում, պարտվել է 394  խաղում,  խփել է  1150  գնդակ և բաց է թողել 1306  գնդակ:

1975 թվականից թիմը մասնակցել է  Եվրագավաթի երեք խաղարկության:  1991 թվականին,  ԽՍՀՄ վերջին առաջնությանը թիմը զբաղեցրել է  7-րդ հորիզոնականը:

Հետխորհրդային շրջան

ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին տարիների ընթացքում «Արարատը» Հայաստանի առաջնությունում առաջատարի կարգավիճակում էր: Թիմը 4 անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր (1993, 1994, 1995, 1996/1997 թթ.), Հայաստանի չեմպիոն (1993 թ.), արծաթե մեդալակիր  (1996/1997, 1999 թթ.) և բրոնզե մեդալակիր (1994 թ.):

2000թ.-ին «Արարատը» կրկին արծաթե մեդալակիր է դառնում, իսկ  2001-ին դուրս է գալիս Հայստանի գավաթի եզրափակիչ, որտեղ զիջում է Երևանի  «Միկային» 11 մետրանոց հարվածաշարում:

2003թ.-ի մրցաշրջանից առաջ ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի որոշմամբ «Արարատը» մեկ տարի ժամկետով զրկվում էր ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Պատճառն այն էր, որ ակումբը հրաժարվել էր թույլ տալ թիմի ֆուտբոլիստներին մասնակցել Հայաստանի հավաքականի հավաքին, որը պետք է ընկերական հանդիպում անցկացներ Իսրայելի հավաքականի հետ հակառակորդի դաշտում:

2004թ.-ին «Արարատը» Բարձրագույն խումբ վերադարձավ, սակայն մինչև 2007թ.-ը չհասավ զգալի հաջողությունների: 2007-2008թթ. թիմը`  Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ, փոխակերպեց և արդյունքներն չստիպեցին իրենց երկար սպասել:

2007թ.-ին «Արարատը» դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ զիջեց Երևանի «Բանանցին», իսկ արդեն 2008թ.-ին կարողացավ հինգերորդ անգամ նվաճել այդ պատվավոր մրցանակը: Թիմը նաև նվաճեց առաջնության արծաթե մեդալները, թեև մինչև վերջին պահը հավակնում էր չեմպիոնությանը: 

«Արարատը» հավասար միավորներ էր վաստակել «Փյունիկի» հետ միասին և  «Ոսկե խաղ» էր նշանակվել: Սակայն այդ խաղում բոլոր իրադարձությունները «Արարատին» դեմ էին ընթանում:

Սկանդալային խաղի մանրամասների մասին գիտեն բոլորը, եթե որևէ մեկը չգիտի, ապա տեղեկացնենք, որ թիմն արծաթե մեդալակիր դարձավ, թեպետ իրավացիորեն արժանի էր ոսկու: Այդ խաղից հետո ակումբի ղեկավարությունը հրաժարվեց իր առաջատարներից, ինչի արդյունքում 2009թ.-ին  «Արարատը» հայտնվեց մրցաշարի վերջին հորիզոնականում, թեև կարողացավ նվաճել Հայաստանի Սուպերգավաթը:

2010թ.  թիմն անցկացրեց Առաջին խմբում:  «Արարատը» Բարձրագույն խումբ վերադարձավ առաջին իսկ փորձից` զբաղեցնելով առաջին տեղը: Սակայն, 2011-2012թթ. չի կարելի համարել հաջողակ տարիներ ակումբի համար, քանի որ «Արարատը»  հիմնականում գտնվում էր մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականներում: Իրավիճակը փոխվեց, երբ թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Աբրահամ Խաշմանյանը: 

2013/2014 մրցաշրջանից առաջ «Արարատը» վերադարձավ հարազատ դարձած  և վերակառուցված «Հրազդան» մարզադաշտ:

Առաջնության առաջին հատվածը թիմն ավարտեց առաջին հորիզոնականում  8 միավոր առավելությամբ:

Մենք բոլորս չեմպիոնի կոչմանն ենք սպասում, քանի որ ժամանակն է ամեն ինչ վերսկսել և փառահեղ ակումբի պատմության մեջ նոր դարաշրջան բացել`  նվաճելով չեմպիոնական տիտղոսը լեգենդար «Արարատ-73»-ի հաղթանակների  40 - ամյա տարելիցին: 

Նշանավոր ֆուտբոլիստներ

Խորհրդային ժամանակաշրջանում  «Արարատում» բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս: 70-ական թվականների պատմական հաղթանակներում իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել Արկադի Անդրիասյանը, Հովհաննես Զանազանյանը, Էդուարդ Մարկարովը, Ալյոշա Աբրահամյանը և «Արարատ-73»-ի բոլոր մյուս ֆուտբոլիստները, ովքեր, անկասկած ֆուտբոլի աստղեր էին:  80-ական թվականներին փայլում էին Խորեն Հովհաննիսյանը, Բաբկեն Մելիքյանը, Համլետ Մխիթարյանը, Ալբերտ Սարգսյանը, Աշոտ Խաչատրյանը և ուրիշները:

Հետխորհրդային ժամանակաշրջանում, անկասկած, պետք է նշել թիմի երկար տարիների ավագ Արթուր Մինասյանին, ով ներկայումս հանդիսանում է ակումբի գործադիր տնօրենը: Բազմաթիվ լեգիոներներից պետք է նշել երկու բրազիլացի կիսապաշտպանների`  Մարկոս Պիզզելլիին և Ռենատո դե Մորաեսին: Մարկոսը համալրել էր «Արարատի» կազմը  2006թ.-ին, իսկ 2007-2008թթ դարձել էր Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն, իսկ Ռենատոն նվիրել էր ակումբին իր կարիերայի լավագույն 5 տարիները (2003-2008թթ.) և նույնպես առանձնացել է ակումբին իր նվիրվածությամբ:

Նշանավոր մարզիչները

Փառահեղ պատմության ընթացքում «Արարատի» հետ մի շարք բարձրակարգ մասնագետներ են աշխատել: Խորհրդային ժամանակահատվածում թիմը գլխավորել են լեգենդար Նիկիտա Սիմոնյանը, ինչպես նաև Վիկտոր Մասլովը, Արկադի Անդրիասյանը և Էդուարդ Մարկարովը: Հետխորհրդային ժամանակաշրջանում ակումբի զարգացմանը նպաստել են նաև Արմենակ Սարգսյանը, Արկադի Անդրիասյանը, Վարուժան Սուքիասյանը, Աբրահամ Խաշմանյանը:  

Նախորդ խաղը

Datum Կիր, 23. Ապր. 2017 Beginn 18:00
Արարատ
Արարատ
-:- Փյունիկ
Փյունիկ

Հաջորդ խաղը

Datum Շաբ, 29. Ապր. 2017 Beginn 17:00
Ալաշկերտ
Ալաշկերտ
-:- Արարատ
Արարատ

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր