Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով՝ ՖԱ «Արարատը» դադարեցնում է մանկապատանեկան բոլոր թիմերի մարզումներ:

Տեղեկացնում ենք նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Ըստ այդմ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվում են: