Ուրախ ենք տեղեկացնել, որ ՖԱ «Արարատը» երկու նոր համալրում ունի:

 Ակումբի շարքերը համալրել են հարձակվող Սանսիդինյո Սիլվան և պաշտպան Թոմաս Ֆիբելը:

 33-ամյա Ֆիբելը կենտրոնական պաշտպան է: Կարիերայի ընթացքում հանդես է եկել բելգիական «Ստանդարտում», «Անտվերպենում», Պերմի «Ամկարում», «Ցրվենա Զվեզդայում», «Անժիում»:

 25-ամյա Սանսիդինյո Սիլվան պորտուգալական «Բենֆիկայի» սան է: Հանդես է եկել «Բենֆիկայի» երկրորդ թիմում, պորտուգալակն «Արուկայում» և շվեյցարական «Լոզանում»: Խաղացել է Պորտուգալիայի տարբեր տարիքային հավաքականներում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 48 հանդիպում ու խփելով 14 գոլ: