Այսօր ընկերական հանդիպում անցկացրինք «Ֆորտե Տագանրոգի» հետ:

Փորձարարական կազմով անցկացրած խաղն ավարտվեց 3:3 հաշվով: «Արարատի» կազմում գոլի հեղինակ դարձան Դմիտրի Ռիժովը, Դավիթ Արշակյանը և Ռամազան Իսաևը:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին կանցկացնենք մեր վերջին ընկերական հանդիպումը՝ մրցելով Մոսկվայի «Սպարտակի» հետ: