«Արարատի» մամուլի ծառայությունը թիմի կիսապաշտպան Արկադի Կալաջյանի հետ հարցազրույց է ունեցել նախապատրաստական ընթացքի մասին:

— Արկադի, ինչպե՞ս ես քեզ զգում վնասվածքից հետո և ինչպե՞ս է անցնում մարզական հավաքը:

— Հավաքը հիանալի է անցնում: Ամեն ինչ շատ լավ է կազմակերպված և բոլորը կազմ ու պատրաստ են: Թիմի ներսում մրցակցությունը շատ լուրջ է, ինչը, բնականաբար, լավ է: Ինձ լավ եմ զգում, ծունկս նորմալ է ու լիովին մասնակցում եմ մարզումներին:-

Թիմը նոր գլխավոր մարզիչ ունի՝ Իգոր Կոլիվանովը, ի՞նչ կասես նրա հետ աշխատանքի մասին:

— Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է մարզվել նման մասնագետի գլխավորությամբ: Մարզումները շատ լավ են անցնում և Կոլիվանովի մասին միայն դրականը կարող եմ ասել:

— Առաջնությունը շուտով կվերսկսվի, ըստ քեզ՝ թիմը պատրա՞ստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին:

— Աշխատանքները հիանալի են ընթանում: Մենք պատրաստ ենք լինելու մրցաշրջանի երկրորդ մասին 100 տոկոսով, վստահ եմ դրանում: